Մայրն ու որդին նվաճել են ինստագրամը ոճի հանդեպ իրենց զգացողությամբ

Թաիլանդից Պիպի Լին այնքան ուժգին  է սիրում իր մայրիկին, որ նույնիսկ նրա հետ միանման հագուստ է կրում: Հատուկ հաջողված լուսանկարները նա տեղադրել է Ինսթագրամում, և զարմանալի չէ, որ հաշված օրերի ընթացքում նրանք ունեցան երկրպագուների մեծ բանակ:

Երբ 6 տարի առաջ Պիպին և նրա մայրը առաջին անգամ հագան միանման հագուստ, ոչ ոք չէր կարող կռահել, որ դա նրանց այդքան հանրաճանաչ կդարձնի:

Պիպին վաղուց է տարված նորաձևությամբ, նախկինում նա աշխատել է Hi! ամսագրում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ նրա մայրն ունի վինտաժային իրերի հսկայական հավաքածու:

Կողքից կարող է թվալ, թե մտացածին կերպարների ստեղծումը տևում է նվազագույնը 1-2 ժամ: Սակայն մայրն ու որդին պնդում են, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. լուսանկարներն արվում են ինքնաբուխ:

Այժմ արդեն Ինսթագրամի նրանց էջը, որ մայրն ու որդին միասին են վարում, 130 հազար բաժանորդ ունի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ