«Հերիք ա, իմ տղան էլ ա բանակում». վարչապետը՝ օգնություն խնդրող կնոջը

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հեռանալ, նրան մոտեցավ մի կին՝ խնդրելով օգնել իրեն ու իր 5 երեխաներին։

Նրա խոսքով՝ մեծ տղան բանակից 2 տարի առաջ է եկել. «2 տարի է՝ սոսկալի վիճակում էինք», -ասաց կինը, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ է անում նա բանակից հետո։

«Պիտի գնա Ռուսաստան՝ աշխատելու»,– նշեց կինը։

Վարչապետը վրդովվեց, թե ինչու Հայաստանում չի աշխատում։

«Չկա հարմար գումարով աշխատանք»,–պատասխանեց նա։

Այս պատասխանը ավելի զայրացրեց վարչապետին. «Հասուն տղա ա, պետք ա աշխատի, հա հերիք ա, իմ տղան էլ ա բանակում»։

«Ես 5 երեխա ունեմ, դուք պարտավոր եք օգնել բազմազավակ մորը»,– արձագանքեց կինը։

«Որոշում կկայացնենք, նպաստի համակարգը փոխում ենք, մինչեւ 18 տարեկանը օգնություն ենք տալու, բայց հասուն մարդիկ աշխատում։ Ես էլ եմ 18 տարեկան եղել, աշխատել եմ եւ ինձ եմ պահել, եւ իմ ընտանիքը»,–նշեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ