Գյումրիում վարչապետ Փաշինյանին հայկական արտադրության ջինսե տաբատ են նվիրել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի  20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը։

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։

Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ