«Կան մարդիկ, որոնք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։

«Ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ:

Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին»,- գրել է Եղոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ