«Երևանից դուրս գտնվող կրպակները, կազատվեն բոլոր հարկերից». վարչապետ Փաշինյան

Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։

Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, ովքեր առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ որպեսզի իշխանություններն իմանան՝ որքան է բիզնեսի շրջանառությունը, այդ բիզնեսը պետք է տպի ՀԴՄ կտրոններ։ Այլապես այն չի կարող համարվել այդ արտոնության շահառու։

Իմ ելույթը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին

Իմ ելույթը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, July 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ