Քաջարանի հանրահավաքին նա տեղեկացրեց՝ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում գտնվող, սեփականաշնորհվել են և օտարվել են կեղծ մրցույթների միջոցով։
«Հատուկ քննչական ծառայությունը արդեն իսկ պաշտոնապես դիմել է տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի տարածքային կառավարման նախարարությունը Արմավիրի մարզի և Տավուշի մարզի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները, քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, դիմեն դատարաններ, և այդ գույքը ամբողջ վերադարձվի համայնքներին
Որպեսզի ծավալները պատկերացնեք, ես ձեզ ասեմ՝ 40 օբյեկտի մասին է խոսքը։ Օրինակ, միայն Արմավիրի մարզում 475 հեկտար հողատարածք, տարբեր նշանակության՝ գյուղատնտեսական նշանակության, քաղաքային նշանակության, կվերադարձվի համայնքներին։
Դիլիջանում առողջարան կվերադարձվի համայնքներին։ Եվ ինչպես և մենք խոստացել ենք, քայլ առ քայլ, ժողովրդից, հանրությունից, պետությունից գողացվածը, ամբողջը հետ ենք բերելու և թույլ չենք տա, որ ժողովրդից գողացված լումա անգամ անհետևանք մնա», — ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։