ՔՊ-ականները հարգել են ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հիշատակը

hraparak.am-ը գրում է. Համացանցում լուսանկար է հայտնվել, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները գլուխ խոնարհել Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի առջև:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի նախընտրական պաստառները սև և սպիտակ գույների մեջ են, այսպես ՔՊ-ականները, հավանաբար, ծաղրում են ՀՀԿ- ի ճաշակը՝ պաստառը համարելով հանգուցյալի դիմանկար:

Հիշեցնենք, որ ՀՀԿ- ի պաստառներին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ «սև լենտայի վրա գրել են Շարմազանով 2018»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ