Սիրուշոյի ամառային վառ կերպարը՝ Մոնրեալից

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:

Երգչուհին իր Instagram-ում Մոնրեալից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին  ներկայացել է ամառային կերպարում։ Սիրուշոն կադրերում կրում է մուգ վարդագույն, բարձր գոտկատեղով տաբատ, ծաղկավոր, ուսերը բաց վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։

Լուսանկարներին կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ  գրառումները․ «Հայկական դպրոց կա Մոնրեալում», «Մոնրեալում բնակվում է շուրջ 40.000 Հայ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ