Բերմուդյան եռանկյունում կորած նավը 90 տարի անց վերադարձավ

Կուբայի առափնյա պաշտպանության ուժերը Կարիբյան ծովում հայտնաբերել են բերմուդյան եռանկյունում շորջ մեկ դար առաջ կորած նավը:Մայիսի 18-ին Կուբայի իշխանությունները հայտնել են Կարիբյան ծովում հին նավի հայտնաբերման մասին՝ առանց անձնակազմի։ Ըստ նրանց վկայությունների՝ գտնված նավն ամերիկյան հանրահայտ SS «Cotopaxi» շոգենավն է, որը Բերմուդյան եռանկյունու լեգենդի մի մասն է դարձել:

 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտնաբերված շոգենավը կառուցվել է դեռ հարյուր տարի առաջ։ Նավն ուսումնասիրելիս դրա մատույցում գտել են այն նավաստու օրագիրը, ով նավի անհետացման պահին ծառայում էր Clinchfield Navigation Company ընկերությունում։ Օրագրի՝ իրականությանը համապատասխանությունը հաստատել է կուբացի մասնագետ Ռոդոլֆո Կրուս Սալվադորը։ Օրագիրը մի շարք արժեքավոր վկայություններ է բովանդակում անձնակազմի առօրյայի մասին, սակայն, ցավոք սրտի, այնտեղ ոչինչ չի խոսվում նավի անհետացման վերաբերյալ։

 

Փաստաթղթում նկարագրվում են հետաքրքիր մանրամասներ, որոնք գրանցվել են մինչ նավի անհետանալը։ Վերջին գրառումն արվել է 1925-ի դեկտեմբերի 1-ին։Այդ պահից ի վեր 90 տարի շարունակ նավից ոչ մի լուր չի ստացվել։ 1925-ի դեկտեմբերի 31-ին այն գրանցվեց անհետ կորած նավերի ցանկում։SS «Cotopaxi»-ն ծով է դուրս եկել Հարավային Կարոլինայի Չարլսթոն նավահանգստից 1925-ի նոյեմբերի 29-ին։ Նավարկման ժամանակ նավի վրա գտնվել են 32 նավաստիներ՝ կապիտան Մայերի գլխավորությամբ։

 

Շոգենավը պետք է 2340 տոննա ածուխ տեղափոխեր Կուբայի մայրաքաղաք՝ Հավանա, սակայն նավահանգստից դուրս գալուց երկու օր անց անհայտ պայմաններում կորել է։

Եվ քանի որ բեռնատար շոգենավի տեղակայման վերաբերյալ վերջին 90 տարում ոչ մի լուր չի եղել, Կուբայի Նախարարների միության փոխնախարար, գեներալ Աբելարդո Կոլոմեն խոստացել է, որ իր պետության իշխանությունները հատուկ հետազոտություն կիրականացնեն՝ բացահայտելու համար խորհրդավոր նավի գաղտնիքը։

Բերմուդյան եռանկյունու տարածքում անհետ կորել են տասնյակ ինքնաթիռներ և նավեր, որոնց մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Այս խորհրդավոր անհետացումների մեղավորներ համարում են գերբնական ուժերին՝ ընդհուպ մինչև այլմոլորակայիններ։Սակայն այս տեսությունները գոյություն ունեն ժողովրդի շրջանում, իսկ գիտնականները դրանք չեն ընդունում։Նրանց կարծիքով դա սխալ նավագնացության հետևանք է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ