«Ապրի իմ սիրելի Սոնան.Իզուր չի որ միշտ սիրել եմ իրեն…». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ապրի իմ սիրելի Սոնան Sona Shahgeldyan-ը։ Իզուր չի որ միշտ սիրել եմ իրեն, համարել տաղանդավոր մարդ։ Բայց նա նաև շիտակ քաղաքացի է։

Շատ ողջունելի է, որ մեր երկրում ամեն ինչ սկսել են օրինական կերպով անել. Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վաղուց գրանցված է որպես աշխատող եւ հարկեր է վճարում: «Ես աշխատում եմ, ունեմ կոնկրետ վայրեր, որտեղ ամենօրյա միջոցառումների եմ ներկայանում ու գրանցված եմ, ամեն ինչ անում եմ օրինական դաշտում: Տարիներ շարունակ ես իմ հարկերը մուծել եմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շահգելդյանը:

Երգչուհու համոզմամբ, եթե կա օրենք, ապա այն բոլորի համար պետք է գործի, եւ բոլորովին նշանակություն չունի՝ դերասան ես, երգիչ, թե հասարակ բանվոր: «Շատ ողջունելի է, որ մեր երկրում սկսել են ամեն ինչ օրինական կերպով անել, ուղղակի ամեն մեկը մի ձեւ է արձագանքում: Ես չեմ կարող մնացածի տեսակետի փոխարեն պատասխանեմ, ես իմ անունից եմ խոսում: Ինքս նման խնդիր չունեմ, ինչքան ապրել իմ երկրում, ինչքան երգել եմ, իմ հարկը միշտ վճարել եմ: Որտեղ էլ աշխատել եմ, եկամուտիցս պահվել է»,-ասաց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը նկատեց, որ իրենց բնագավառում էլ այսօր շատերը կան, որ ապրելու նվազագույն միջոցներն են անգամ դժվար վաստակում, ընդ որում, այդ մարդիկ ոչ պակաս տաղանդավոր են:

«Մարդ կա՝ առավոտից երեկո ավելի տաժանակիր աշխատանք է անում, այդ մարդիկ ինչ է՝ հարկ չե՞ն վճարում, իհարկե, վճարում են: Նույնը պետք է լինի մեր դեպքում»,-նկատեց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը եւս մատնանշեց օրենքով դեռեւս չկարգավորված եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար անհասկանալի որոշ դրույթներ: Մասնավորապես որ շատ դեպքեր են լինում, երբ երգիչը իր բարեկամների կամ իր մոտիկ ընկերոջ համար անվճար է երգում որեւէ հաստատությունում. «Այդ ժամանակ ինչպե՞ս է լինելու, ինչպե՞ս է վճարելու, անվճար երգի, մի բան էլ պետությանը գումա՞ր տա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ