Ընտրությունները վեր են ածել կլոունադայի…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Մենուա Հարությունյանի առաջարկին, գրել է.

«Չէ, բայց դուք մի հատ պատկերացրեք. Կապանում ոստիկանները ձիերով են շրջում, ամեն ոստիկան իր ձիու գույնի ապրավայով ակնոց է կրում, Կապանի տերասաներով թուրն աջուձախ ճոճելով ու հետապնդելով մնարուխոշոր հանցագործներին։

Քաղաքացի Մենուա Հարությունյանին էլ ողջունում են՝ բարև ձեզ, սեռ Մենուա արիստոկրատ դիմելաձևով։ Բոլոր կապանցիները սիգար են քաշում….

Ի՞նչ կայֆ ա, չէ՞, եվրոպական։ Բա Արցախի մարտունակությունը դրանից ո՞նց է ավելանում… Ալիևը վռազ խուճապի է մատնվում ու Լենքորանը հռչակում եվրոպական քույր քաղաք։ Ոչինչ որ բոլոր եվրոպամետները սորոսակիր գրանտակեր են, ու Հայաստանն էլ պետք ա լինի պուտինասեր եվրասիական։ Կապանը պետք է եվրոպական քաղաք լինի, գտնում է ՀՀԿ պատգամավորի թեկնածուն։

Ընտրությունները վեր են ածել կլոունադայի… կարևորը իրենց մասին խոսեն, կապ չունի՝ հայհոյում են, ծաղրում, թե գովում….»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ