10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ

Մոն Սեն Միշել սար, կղզի-ամրոցի վերածված ոչ մեծ ժայռոտ կղզի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։

Կղզին ծովախորշի գրանիտային երեք գոյացություններից՝ Մոն Սեն Միշելից, Տոմբլենից և Մոն Դոլից, միակ բնակելին է։ Քաղաքը կղզու վրա կա 709 թվականից։ Այժմ այնտեղ ապրոմ է մի քանի տասնյակ մարդ։ 1879 թվականից կղզին մայր ցամաքի հետ կապված է ամբարտակով։ Այս բնական պատմական կոմպլեքսը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի և հաճախվող օբյեկտներից մեկը։

1874 թվականին նա հայտարարվել է պատմական հուշարձան, իսկ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն մտցրել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակի մեջ։

Կղզին Փարիզից 285 կմ հեռավորության վրա է։ Աշխարհի չորս բոլորից հովեկներին գրավում է աբբայության և նրան շրջապատող գյուղի տեսքը ժայռի վրա, նաև Եվրոպայի համար յուրահատուկ մակընթացությունն ու տեղատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ