«Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացիներին գրել իրենց ցուցակի մեջ, ապա դնել իրենց «ջեբը» ու ասել՝ 100 ընտրող ունեմ, 1000 ընտրող ունեմ:
Դուք չեք կարող ընտրող ունենալ, որովհետև ՀՀ քաղաքացին ինքնիշխան է, և որևէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն դարձնել քաղաքական առևտրի առարկա»,- Քաջարանում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ից իրենք իրականացնելու են «տնտեսական հեղափոխություն, որը Հայաստանը բերելու է միջազգային նոր կշռի և մակարդակի»:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի վերջում քաղաքացիներին հորդորել է գնալ տուն և տաք մուրաբայով թեյ խմել, որպեսզի չհիվանդանան: