Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին բարեգործության համար քվե տալու մասին

«Նոր փիառ՝ հակափիառ․․․ շատ հանճարեղ բան են գտել: Ինչ են անում՝ վերցնում են իմ ելույթների այն հատվածները, որտեղ ես ջղայնացած, կրքոտ խոսում եմ, և ասում են՝ ահա, տեսեք, ուզում եք ի՞նքը լինի վարչապետը:

Որովհետև իրենց համար ստանդարտ կա՝ իրանց վարչպետերը ոչ տխրում են, ոչ ուրախանում, ոչ ջղայնանում են, ոչ ոգևորվում են», — կարծիք հայտնեց վարչապետի պաշտոնակատարը: —

«Էն դդումը ո՞նց ա ռեակցիան․․․ ինչ անես՝ ինքը էն լուրջ դեմքով, իբր իրանք ըտենց խելոք են, լուրջ դեմքով սենց նստած են:

Մեկ էլ մի հատ առանձնահատկություն՝ էն Սովետական Միության ժամանակ հիշում եք չէ՞, էն խանութներում մի հատ ապարատ կար, որ սենց քաշում էիր՝ բերանը բացում էր՝ զնգում էր մեջի կոպեկները։

Իրանց պատկերացմամբ՝ վարչապետը պետքա տենց ըլնի՝ ռիչագը քաշես, բերանը բացի, հիսուն տոկոսը դնեմ մեջը՝ բերանը փակի։ Էդ ա իրանց պատկերացրած վարչապետը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ