«Մանվել Գրիգորյանին պատկանող 40 օբյեկտներ սեփականաշնորհվել են կեղծ»․ Նիկոլ Փաշինյան

«Այսինքն իրականում ոչ մի մրցույթ էլ չի եղել եւ ՀՔԾ-ն արդեն դիմել է  Տարածքային և զարգացման նախարարությանը, որ նախարարությունը Արմավիր եւ Տավուշի մարզի համայնքներին ուղցարկի գրություն, որպեսզի այդ համայնքները դիմեն դատարաններ եւ այդ ամբողջ գույքը վերադարձվի համայանքներին։

Որպեսզի ծավալները պատկերացնենք միայն  Արմավիրի մարզում  475 հեկտար տարբեր նշանակության հողատարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին:

Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու եւթույլ չենք տա, որ ժողովդից գողացված լումա անգամ մնա»,-ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ գեներալ, ապօրինի զենք զինամթերք պահելու եւ յուրացումներ կատարելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին պատկանող 40 գույք ձեռք է բերվել խախտումներով եւ դրանք պետք է վերադարձվեն համայնքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ