«Կապան եմ եկել ձիով, որ Դավիթ Բեկին նմանվեմ». ՀՀԿ-ական Մենուա Հարությունյան

«Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սեփական հայրենակիցներին փռել ասֆալտին, կամ գյուղապետերն ովքեր ընտրվել են ՝ վզներից բռնել ու դուրս շպրտել փողոց։

Ես խորապես վստահ եմ, որ այդ գյուղապետերն այնքան վարկանիշ, այնքան ռեյտինգ ունեն, որ կարող ա իրանք Նիկոլին վերցնեն և իրենց գյուղից դուրս շպրտեն։

Ամեն դեպքում ցավում եմ, որ վարչապետի պաշտոնին հայտնված մեր հայրենակիցն իրեն թույլ է տալիս նման գնահատականներ հնչեցնել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը։

«Բոլորս հասկացել ենք, որ այս քարոզարվի ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանին անընդհատ թիրախներ են պետք, որպեսզի ինքը ֆիքսվի այդ թիրախների վրա, ընդդիմության իր համար թշնամիների կերպարներ ստեղծի և պայքարի այդ կերպարների դեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ