ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ինչպես են գրվում այս բառերը

Ինչպես բոլոր լեզուները, այնպես էլ հայերենը ժամանակի ընթացքում փոխվում է։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր լեզուներում ձեռնարկվում են ուղղագրության վերափոխումներ։ Մեսրոպյան ուղղագրության առաջին փոփոխությունները կատարվել են 12-րդ դարում, երբ ավելացվում են Օ ու Ֆ տառերը, կետադրական նշաններ, ինչպես նաև հետագայում՝ կցագիր և-ը, որը ստեղծվում է հայոց մեջ տպագրության գյուտի իրացումից հետո։ Ձևավորվում է հայերենի ավանդական ուղղագրությունը։

19-րդ դարում աշխարհաբարի տարածմամբ (հատկապես Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հետո՝ 1858 թ․) նոր խնդիր է առաջանում, քանի որ կանոնարկված չէր հայերենի նոր գրական լեզվի ուղղագրությունը, և պարզ չէր, թե ո՛ր բառը ինչպե՛ս պետք է գրվի։

Պատճառները օբյեկտիվ էին և սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներից էր հայոց պետականության բացակայությունը և հայերի ցրվածությունը 3 պետություններում (Օսմանյան Թուրքիա, Ռուսաստան, Պարսկաստան) արդեն ձևավորված մի քանի գաղութներում։ Սուբյեկտիվ պատճառներից էր այն, որ ազգային գիտակցության վերելքի շնորհիվ լույս են տեսնում բազմաթիվ նորաբաց թերթեր, հիմնվում են մեծաքանակ դպրոցներ, որտեղ գործադրվում էր աշխարհաբարը՝ չունենալով միասնական կանոններ։

Spread the love
  •   
  •   
  •   
  •