Երևանում գազելների վիճակն իրոք որ ահավոր է․հիմա էլ դուռն է փակվել…

Երևանում գազելների վիճակն իրոք որ ահավոր է․հիմա էլ դուռն է փակվել և մարդիկ չեն կարողանում դուրս գալ։ Աստված մի արասցե,գազելում հրդեհ բռնկվեր,մարդիկ ոնց էին դուրս գալու։ Սա շատ կարևոր խնդիր է,որի մասին պատկան մարմինները պետք է մտածեն։

Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Քննարկմանը ներկա են եղել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:

Կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:

­

Գոռում եմ ուղղակի 😂 Հերիք չի ամեն անգամ Գազել նստելուց «ինքնասիրություն» կոչվածը թողնում, նոր ենք նստում, ու անարժանապատիվ երթևեկում, մի հատ էլ դուռը չի բացվում, ու մարդիկ կամասուրտրայի դիրքերով մնում են մեջը․․․ 👏😂😂

Posted by Zona Positive on Monday, July 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ