ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մեղրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Նախկին տնտեսական մեր աճերը կառուցված էին հետեւյալի վրա՝ հանքաարդունաբերություն, այսինքն՝ ընդերքը քանդում եւ արտահանում էինք, երկրորդը՝ խաղադրույքներ եւ երրորդը գյուղատնտեսություն։ Մենք ասել ենք, որ Հայաստանը ցանկանում ենք դարձնել տեխնոլոգիական-արդյունաբերական երկիր։
Շատերը մեզ ասում են՝ գյուղատնտեսության դեմ եք, մենք ոնց կարող ենք գյուղատնտեսությանը դեմ լինել, մենք ասում ենք՝ գյուղատնտեսությունը պետք է լինի առավել արդյունավետ։
Այս տարի ՀՀ-ից արտահանվել է 80 միլիոն դոլարի բուսական ծագման մթերք, նախորդ ամբողջ տարին արտահանվել է 49 միլիոն դոլարի, այսինքն այս տարվա 10 ամիսների տվյալները գերազանցում են նախորդ տարվա տվյալները 61 տոկոսով։ Սա ասում եմ նրա համար, որ սիրելի ժողովուրդ, բոլոր բայղուշություներին ուշադրություն չդարձնեք։ Եւ ընդհանրապես էս ընտրություններին արժի բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,-ասաց Փաշինյանը։