«Թմբուկը փախել ա, քեզ բանավոր նկատողություն». Նիկոլ Փաշինյանը կատակեց

Փաշինյանը հավելեց, որ այս ընտրություններից սկսած այլեւս ոչ մի քվեարթերթիկ չի կեղծվելու եւ բոլոր ձայները տեղ են հասնելու․ «Ես նախկինում էլ միշտ փորձել եմ համոզել,  որ ձեր մեկ ձայնը ամենավճռորոշ գործոնն է, որ կարող է տեղի ունենալ։

Կար մի ժամանակ եւ ես գիտեմ, թե ինչու, որ դուք էդքան էլ վստահ չէիք դրանում, բայց ես հույս ունեմ, որ ինչքան էն ժամանակ վստահ չէիք, հիմա եռակի-քառակի վստահ եք, որ այդպես էլ կա։

Մենք երբեք կառչած չենք լինելու իշխանությունից, երբեք ատամներով եւ եղունգներով չենք պահելու իշխանությունը։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, ձերն է»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Այսօր նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ