Այս «գեղեցկադեմ» այծը համացանցի աստղ է դարձել

Մալայզիայի Պերակ քաղաքում «գեղեցկադեմ» շվեյցարական այծ է բնակվում, որը կարճ ժամանակում համացանցի աստղ է դարձել։

Տասնմեկ ամսական Ռամոս անունով այծը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա տերը՝ 21-ամյա Ահմադ Ֆադզիրը, կենդանու լուսանկարները հրապարակել է Facebook-ի իր էջում:

Ահմադի խոսքով՝ ինքն այծին սիրահարվել է առաջին հայացքից: Կենդանին տարբերվել է իր յուրահատուկ արտաքինով, և տղան հավելյալ 183 դոլար է վճարել նրան ձեռք բերելու համար:

Այս յուրահատուկ արտաքինով այծը  նաև տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել. շատ լրագրողներ ֆերմա են ուղևորվել՝ «գեղեցկադեմ» Ռամոսին լուսանկարելու:

Spread the love
  •   
  •   
  •