ԹԵՍՏ. Նշվածներից գտեք ճիշտ տարբերակը

Հայերենի ուղղագրության փոփոխության հարցը չստեղծվեց 1922 թվականին, երբ Հայաստանում կիրառվեց ներկայումս այնտեղ գործածվող ուղղագրաձևը, ծանոթª նոր ուղղագրություն անունով: Աշխարհաբար հայերենի ուղղագրության խնդիրը առաջացավ հենց աշխարհաբարի գրական ծնունդով: Բնական է, որ աշխարհաբարը չէր կարող բոլոր դեպքերում հետևել գրաբարի ուղղագրական կանոններին. և չհետևեց. այդտեղից էլ սկսվեց ուղղագրության հարցը:

Պատմական իրականություն է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն 36 տառ. տարբեր ժամանակներում մուտք են գործել «օ», «ֆ», «ու», «և» տառերը. այդպիսով հայերեն այբուբենի տառերի քանակը դարձել է 40: Ուստի այսօրվա 40 տառ գործածող հին ուղղագրությունըª մեսրոպյան 36 տառ գործածող ուղղագրության հետ նույնը չէ: Այսօրվա հին ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրություն չէ:

Ուղղագրության հարցը թեժացավ 19-դարի վերջին տասնամյակից, որ շարունակվեց մինչև 20-րդ դարի առաջին քառորդը. սկսվեցին ուղղագրական խոտորումներ: Ոմանք սկսեցին զեղչել բառավերջի չհնչող «յ» տառը: Ոմանք սկսեցին բառամիջի «ու» տառը, որ «վ» էր հնչում գրել «վ», նույնիսկ «ւ»: Բառամիջում և բառավերջում շատացավ «օ» տառի գործածությունը աշխարհաբարյան այնպիսի բառերում, որ մատենագրական անցյալ չունեին:

Դա լինելով պատմական իրականությունը իրապաշտորեն պիտի մոտենալ հետագա զարգացումներին: Դրանք, տարաբախտաբար , իրարամերժ սևեռումների առարկա դառնալով, միգոտել են կուսակցական, քաղաքական անհարկի նախապաշարումներով, և հրապարակագրական միտումնավոր քարոզչությունների տարափի տակ գունավորվել են անհարազատ ստվերներով, հեռացել են գրավոր-լեզվական, ուղղագրական հարց լինելուց:

Spread the love
  •   
  •   
  •