Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի մինչև …

 

Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1–ի ցերեկը կանխատեսվում է +8…+10, գիշերը` +3…+5, դեկտեմբերի 2–ին ցերեկային ժամերին սպասվում է +10…+12, գիշերը` 0…+2։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ