Թեժ բանավեճ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Արտաշես Գեղամյանի միջև

Քաղաքական ուժերը պատասխանեցին հարցին՝ որն է տնտեսության հիմնական խնդիրը և ինչպես են իրենք պատկերացնում դրա լուծումը։

Իշխանության  ներկայացուցիչ, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համարն է, շեշտեց, որ հարցի պատասխանը հենց այն առաքելությունն է, որի շուրջ պետք է կառուցվեն բոլոր նպատակներն ու գաղափարները։

Նրա կարծիքով՝ հարցը մարդկանց երջանիկ ու բարեկեցիկ կյանք ապահովելն է։ Ըստ նրա՝ քաղաքականության մեջ տեղի ունեցած  հեղափոխությունը պետք է տեղափոխվի նաև տնտեսական դաշտ։

«Մենք  առաջարկում ենք ներառական տնտեսական աճի մոդելը, որը ենթադրում է, որ տնտեսության մեջ ակտիվորեն պետք է ներգրավված լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տնտեսական աճը չպետք է լինի սոսկ վիճակագրություն, այլ պետք է բերի զբաղվածության աճի և գործազրկության կրճատման։

Զուգահեռ պետք է հավաքագրվող հարկերի ծավալն ավելանա, իսկ սա արդեն մի պրոցես է, որը կապված է ներդրումային դաշտի բարելավման հետ և ընդհանրապես կապված չէ հարկերի դրույքաչափերի բարձրացման հետ։ Հավելյալ գումարները պետք է ուղղվեն կարևորագույն մի քանի ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում և այլն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ