Փոքրիկ աղջիկը ծնվել է դեմքի վրա տարածված մեծ խալով

Փոքրիկ Լունան ծնվել է այս տարվա մարտին դեմքի վրա տարածված մեծ խալով: Նրա մայրը՝ 35-ամյա Քերոլ Ֆենները, բողոքում է, որ մարդիկ բացասաբար են աղջկան վերաբերվում եւ նրա հասցեին վատ մեկնաբանություններ են անում:

Փոքրիկի  մոտ հսկայական խալ կա դեմքի վրա, որը հանդիպում է 20 000 նորածիններից միայն մեկի մոտ: Երբ երեխան ծնվել է, բժիշկները շոկի մեջ են եղել՝ ենթադրելով, որ երեխայի մոտ կարող է քաղցկեղ լինել, սակայն ՄՌՏ-ն քաղցկեղի որեւէ նշան ցույց չի տվել:

Քերոլն աղջկա լուսանկարներով կիսվել է սոցցանցերում եւ կոպիտ մեկնաբանություններ ստացել: Ամենատհաճ մեկնաբանությունը եղել է հետեւյալը.

«Ավելի լավ կլինի՝ սպանեք նրան, քան ապրեք նման հրեշի հետ, ինչպիսին Լունան է»: Սեւ խալը ծածկում է 4 ամսական Լունայի աչքերը, քիթը, այտերն ու ճակատի մեծ մասը: Քերոլի խոսքով՝ շատերը Լունային թիթեռնիկ են անվանել խալի ձեւի պատճառով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ