Յարխուշտա, Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պար, որը պարում էին տղամարդիկ։ Պատկանում է ծափ պարերի տեսակին։ Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։
Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։
Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։
Տեսանյութը ստորև․․․