Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:
«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,- նշեց Ա. Ներսիսյանը:
Առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին: