Այս աղջիկն իր ավարտական երեկոյին ներկայացել է միլիոնավոր «Սվարովսկի» բյուրեղներով պատված Rolls Royce-ով

Մեծ Բրիտանիայի Բլաքբըրն քաղաքի 16-ամյա բնակչուհի Իշա Սանա Ախթարն իր ավարտական երեկոյին է ժամանել շողշողացող Rolls Royce Phantom մեքենայով, որը պատված է եղել ավելի քան 4 միլիոն «Սվարովսկի» բյուրեղիկներով, գրում է Daily Mail-ը:Աղջիկն իր ավարտական երեկոյին նման մեքենայով ժամանելու համար 15 րոպեի համար վճարել է ավելի քան 500 ֆունտ ստեռլինգ:Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջկա զգեստն իր շքեղությամբ չի զիջել մեքենային: Նա կրել է երկնագույն և մոխրագույն երանգների զգեստ, որն արժեցել է գրեթե 260 ֆունտ ստեռլինգ:

Աղջկա ընտանիքը որոշել է հետ չմնալ մյուսներից, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում դիզայներական զգեստների վրա և նույնիսկ մասնավոր ուղղաթիռներ վարձում տեղ հասնելու համար, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ ավարտական երեկոները վերածվում են իսկական «խելագարության»:

Իշան նաև 300 ֆունտ է վճարել անձնական նկարահանող խումբ վարձելու համար, որոնք տեսագրել են ավարտական երեկոյին պատրաստվելու և թանկարժեք մեքենայով այնտեղ ժամանելու ամբողջ ընթացքը:

Աղջկան շքեղ մեքենայով ապահովել է նրա հորեղբայրը:

«Դեռ փոքրուց հորեղբայրս ինձ համար հոր պես է եղել: Նա ցանկանում էր ավարտական երեկոյիս առթիվ ինձ համար մի յուրահատուկ բան անել»,- հայտնել է աղջիկը և հավելել, որ հորեղբայրը և իր ընտանիքը ցանկացել են տարբերվող օր ստեղծել իր համար:

«Ես նույնիսկ կարմիր գորգ ունեի՝ մեքենայից դեպի դահլիճ: Ավարտական երեկոն պարզապես հրաշալի անցավ: Մեքենան և նրանց՝ ինձ երջանկացնելու ջանքերն աչքերս արցունքով են լցնում»,- հայտնել է աղջիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ