Մոսկվայի մետրոյում կինը մերկացել է, որպեսզի նրան նստելու տեղ տան

Մոսկվայի մետրոյում կինը հանվել է, որպեսզի տղամարդիկ զիջեն նրան իրենց նստատեղը: Տեսանյութը հրապարակել է միջադեպը տեսանկարահանած օգտատերերից մեկը, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի՝ կինը բարձրացրել է կիսաշրջազգեստը և հանել ներքնաշորն այն բանից հետո, երբ տղամարդկանցից մեկը մերժել է զիջել իր տեղը:

Ուղևորը հարցրել է, թե ինչու պետք է տեղ տա կնոջը, ինչին ի պատասխան վերջինը մերկացել է և այդպես անցել մի քանի կայարան:

«Ես արդեն 30 տարեկան եմ, ի՞նչ եք այդպես նայում ինձ»,- իրեն տեսանկարահանող ուղևորներին ասել է մերկացած կինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ