Թեժ բանավեճ. «Նիկոլի փսիխոն պետք է ստուգել», «ՀՀԿ–ին պետք է թաղել»

«Եթե հաջորդ խորհրդարանում մենակ դուք լինեք, ապա ակնհայտ է, որ ՀՀ խորհրդարանական դիվանագիտության վրա պետք է ՀՀԿ նախընտրական պաստառների չափի տապանաքար դնել ու նշել՝ այստեղ եղել է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը»,– ասել է Աշոտյանը։

Աշոտյանը ի պատասխան գործող կառավարությանը մեղադրեց «թամբալության» մեջ.

«ԵՄ–ի հետ պայմանագիրն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, նոյեմբերին նոր ձեր թամբալ կառավարությունը, անպիտան գործունեությամբ, ի վիճակի չլինելով կյանքի կոչել այդ պայմանագիրը, նոյեմբերին նոր հաստատում է գործողությունների ծրագիրը, անցել է 6 ամիս, դուք մսխել եք ՀՀ–ԵՄ հարաբերություններից 6 ամիս, ձեր կառավարության անգործությամբ, սիրողականությամբ, դուք ոչինչ չեք արել»։

Ամփոփելով՝ Ռուբինյանը նշեց, որ իրենց համար կարեւոր է ՀՀԿ–ին թաղելը.

«Մեզ համար կարեւոր է, որ ՀՀԿ–ն, որը մարմնավորումն է արատավոր համակարգը, թաղվի, որ Հայաստանում իրական քաղաքական բանավեճեր սկսենք»։

Աշոտյան էլ արձագանքեց, որ սա ատելության եւ անհանդուրժողականության խոսք էր ՀՀ փոխարտգործնախարարի կողմից.

«Մենք ֆիքսելու ենք այս ատելության խոսքը դիտորդական առաքելությունների առաջ։ Ցավում եմ, որ այսքան երիտասարդ եւ այսքան Նատաշա։ Ցավում եմ, որ ասելիքը այսքանն էր, փաստարկները զրո էին, երբ Արցախի մասին խոսում ենք, թեման փոխում են ատելությամբ, իրենք ատելուց բացի ոչինչ չգիտեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ