Նոր, հարմարավետ ջրի ուսապարկերը առաջին գծում ծառայող զինվորների համար Չինաստանից Հայաստան են հասել «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության շնորհիվ:
Դրամահավաքը սկսել էին հունվարի 28-ին: Նախատեսում էին 50 ջրամանի համար փող հավաքել, բայց հաջողվեց գրեթե տասնապատիկը:
Հայկական Զինված ուժերի համազգեստի նախշերով ուսապարկի ջուրը արևից ջերմաստիճանը չի փոխում և սովորականից ավելի տարողունակ է: