Մոսկվայի «Տվերսկայա» կայարանում 28-ամյա աղջիկն ընկել է մետրոյի ռելսերի վրա: Նա ձեռքից գցել է հեռախոսը և երբ փորձել է վերցնել այն, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Այդ պահին մետրոն մոտենալիս է եղել կանգառին:
Մեքենավարը նկատել է տեղի ունեցածը, արագ արգելակել, սակայն մետրոն իներցիայով շարունակել է ընթանալ` աղջկան գցելով տակը: Այդուհանդերձ, 1991 թվականին ծնված Սարանսկի բնակչուհին չի մահացել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:
Նա ստացել է ուղեղի ցնցում և բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ` միջադեպը տեղի է ունեցել միայն աղջկա անուշադրության հետևանքով: