Oդանավը վթարային վայրէջք է կատարել. 139 մարդ հրաշքով փրկվել է

Համացանցում են հայտնվել Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիև» օդանավակայանում բելառուսական Belavia ավիաընկերության օդանավի վթարային վայրէջքից հետո արված կադրերը, գրում է strana.ua-ն:

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավի շասսին շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով այն «սողացել» է թռիչքուղու վրա, այնուհետև դրա սահմաններից դուրս եկել:

Օդանավում գտնվել է 139 մարդ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Արտակարգ պատահարի տեսագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղևորներից մեկը՝ Ալեքսանդր Սիրոտան:

«Այսօր ինձ վրա զգացի՝ ինչ ասել է լինել օդանավում, որը դուրս է թռչում թռիչքուղուց, կոտրում է շասսին և սողում գետնին…Տհաճ զգացողություն էր: Վախենալու էր»,- գրել է նա՝ հավելելով, որ ուղևորները վախեցել էին ու խուճապի մատնվել:

Սիրոտան ընդգծել է, որ օդանավակայանի արտակարգ ծառայություններն արագ են արձագանքել դեպքին:

Posted by Александр Сирота on Friday, July 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ