Ձեր առաքելությունն ու ճակատագիրն ըստ ծննդյան ամսաթվի

21 մարտի-19 ապրիլի՝ զարթոնքի շրջան

Ի՞նչ ենք մենք սովորաբար անում առավոտյան, երբ արթնանում ենք։ Ճիշտ է ՝ մարզանք։ Ողջ օրն էներգիայով լի կլինեք, և բարձր տրամադրությունն ապահովված է։ Դուք ծնվել եք բնության զարթոնքի ժամանակաշրջանում, այնպես որ՝ օգտվեք դրանից։ Բնությունը Ձեզ շատ էներգիա է տվել: Կիսվեք էմոցիաներով և հույզերով:

20 ապրիլի-20 մայիսի՝ աճի ժամանակաշրջան

Ի՞նչ է հարկավոր բույսի աճի համար՝ ջուր, սնուցում և համապատասխան վիտամիններ։ Իսկ Դուք ինչո՞վ եք բույսից վատը։ Առողջարար սնունդը,  ազատ տարածությունը և գեղեցիկ աքսեսուարները կօգնեն Ձեզ ներդաշնակորեն զարգանալ։ Սակայն հիշեք՝ ամեն բույսին առանձին ծաղկաման է հարկավոր։ Ձեր մտերիմները, ինչպես և Դուք, աճի համար բավարար տարածության կարիքն ունեն։

21 մայիսի-20 հունիսի՝ ծաղկունքի ժամանակաշրջան

Որքան տարբեր են իրականում ծաղիկն ու մեղուն։ Սակայն առանց միմյանց շատ դժվար է։ Հակապատկերները լրացնում են միմյանց։ Երբ միտքն ու սիրտը հակամարտում են, փորձեք հաշտեցնել՝ Ձեր մեջ հակադրով կողմերը։ Անձնական կյանքում ապրեք զգացմունքներով, աշխատանքում ՝ մտքով։

21 հունիսի-21 հուլիսի՝ երկար օրերի ժամանակաշրջան

Դուք ծնվել եք լուսավոր և հանգիստ ժամանակահատվածում։ Օրը տևում է այնքան, որքան հարկավոր է, որպեսզի անեք այն, ինչ մտածել եք։ Այդ պատճառով երբեմն Դուք ձանձրույթից ափսոսանքով սուզվում եք անցյալի մեջ և տրվում ապագայի երազանքներին։ Սակայն հիշեք՝ ամենահետաքրքիրը կատարվում է այս պահին։ Օգտվեք նրանից, ինչ ունեք այսօր, սովորեք ապրել այսօր և վայելել կյանքը։

22 հուլիսի-21 օգոստոսի՝ հասունացաման շրջան

Հիշեք՝ Դուք չեք կարող ամեն բան փոխել այս աշխարհում։ Եվ արդյոք արժե՞․․.Չէ՞ որ վաղը բնությունն ինքը կտրուկ շրջադարձ կկատարի, կավարտվի ամառը, և կգա աշունը։ Սովորեք ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա։ Շփման մեջ զարգացրեք ճկունությունն ու թեթևությունը, և Ձեր կյանքն այլ երանգներ կստանա։

22 օգոստոսի-21 սեպտեմբերի՝ բերքահավաքի ժամանակաշրջան

Դուք լույս աշխարհ եք եկել այն ժամանակ, երբ արդեն երևում են երկարատև աշխատանքի պտուղները։ Ժամանակն է հավաքել բերքը։ Ինչ էլ որ փնտրեք, կգտնեք այն Ձեր կողքին։ Աստղերը Ձեզ ճիշտ ժամանակին ճիշտ վայր կբերեն։ Միշտ չէ, որ հարկավոր է ուժ կիրառել։

22 սեպտեմբերի-22 հոկտեմբերի՝ տերևաթափի ժամանակաշրջան

Ինչպես աշնանն է թափվում դեղին սաղարթը, այնպես էլ Դուք եք ազատվում ամեն ավելորդ և հին բաներից։ Միգուցե և ցանկանաք շրջագայել, ինչպես ծառից ընկած  այն տերևը՝ բացահայտելով նոր երկրներ։ Այսպես թե այնպես, Դուք սովորում եք իմաստուն լինել։

23 հոկտեմբերի-22 նոյեմբերի՝ առաջին ցրտերի ժամանակաշրջան

Բարդ ժամանակներն են։ Հարկավոր է հասցնել ծածկել ցանքը մինչ ցրտերը, սակայն պետք է դա անել ոչ շատ վաղ, այլապես բերքը «կմահանա»։ Այստեղ կարևոր է չափի զգացումը։ Հաճախ Դուք շտապում եք, երբեմն էլ՝ արգելակում, երբ անհրաժեշտ է շտապել։ Սովորեք հետևել իրադարձություններին և ճիշտ արձագանքել փոփոխություններին։

23 նոյեմբերի-21 դեկտեմբերի՝ երկարատև գիշերների ժամանակաշրջան

Գիշերը քնել  է պետք, սակայն հենց այդ ժամանակ են արթնանում ցերեկվա ժամերին քնած մոգական ունակությունները։ Լսեք Ձեր ներքին ձայնը։ Ընկերներից ո՞ւմ է հարկավոր Ձեր օգնությունը։ Ո՞ւմ է հարկավոր հանգիստ թողնել և «անմիտ» խորհուրդներից խուսափել։

22 դեկտեմբերի- 19 հունվարի՝ վերակենդանացման ժամանակաշրջան

Անձրևոտ և ցեխոտ աշունը հերթափոխելու գալիս է սպիտակաձյուն ձմեռը։ Այն ծածկում է երկիրը ձյունով և իր կարգուկանոնն է թելադրում բնությանը։ Այսպես էլ և Դուք՝ սիրում եք, երբ ամեն բան իր տեղն ունի։ Սակայն ամեն բան չէ, որ մաքրության և դասակարգման կարիք ունի։ Փոքրիկ քաոսը կարող է նույնիսկ  բարձրացնել Ձեր տրամադրությունը, իսկ մարդիկ այլևս Ձեզ ձանձրալի չեմ համարի։

20 հունվարի-18 փետրվարի՝ զտման և մաքրման ժամանակաշրջան

Բնությունը մաքրվում է՝ ակտիվորեն պատրաստվելով գարնան հետ վառ և ջերմ հանդիպմանը։ Ջինջ երկինք, պայծառ արև. ինչպիսի ռոմանտիկա։ Այսպես և Դուք հաճախ սավառնում եք  երազանքների երկնքում։ Իմացեք, որ այս ժամանակ ծնվում են ամենահանճարեղ գիտնականներն ու գյուտարարները։

19 փետրվարի-20 մարտի՝ կատաղի քամիների ժամանակաշրջան

Ուժեղ քամին կարող է ին ճանապարհին հանդիպած ամեն բան ավիրել։ Քամու ճնշման տակ Դուք եղեգի նման ճոճվում եք։ Ձեզ անընդհատ ինչ-որ մեկը ինչ-որ բան է խնդրում։ Մի փորձեք օգնել բոլորին։ Սովորեք կենտրոնացնել Ձեր ուժերը մեկ գործի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ