Սևանի ափամերձ տարածքների համաժողովրդական մաքրում, ջրի մակարդակի բարձրացման ապահովում, ընդհուպ աջակցության համար դիմում սփյուռքին:
Սևանի փրկության այս և այլ առաջարկներ հնչեցին հուլիսի 4-ին՝ ԷկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցած «SOS Սևան» նախաձեռնության հավաքի ընթացքում:
Արդեն օրեր շարունակ բնապահպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ Սևանա լճի մաշտաբային «ծաղկման» խնդիրը բարձրաձայնելով: Լճում տեղի ունեցող ջրիմուռային ծաղկումն աննախադեպ է, և ճահճացման նման վտանգ տեղի է ունեցել նաև նախորդ դարում:
Ներկա իրավիճակում պատկան մարմինների, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարարության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկում չտեսնելով՝ բնապահպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպում կազմակերպեցին:
Նպատակն էր խնդրով մտահոգ քաղաքացիների, մասնագետների ու փորձագետների հետ քննարկել Սևանա լճի ճահճացման դեմ առաջարկությունների մշակումը, այնուհետև դրանք պատկան մարմիններին՝ ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացնելը:
Սևանի փրկության ի՞նչ ծրագիր են մշակում
Սևանում աճող ջրիմուռները լուրջ վտանգ են լճի էկոհամակարգին.լճի փրկության ի՞նչ ծրագիր է մշակվում: Հեղինակ՝ Աննա Մարտիկյան #Լուրեր #Սևան
Posted by Լուրեր on Saturday, July 13, 2019