Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տեղեկացնեմ, որ Ոստիկանության կիբերհանցագործությունների բաժնի քննիչից տեղեկացվել եմ, որ իմ և քրոջս հասցեին հնչեցված սպառնալիքների մասով նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել։ Գոհ եմ Ոստիկանության աշխատանքից ու շնորհակալություն եմ հայտնում։
Իսկ ընդհանրապես, ոչ այս գործի հետ կապված, ֆեյքերի տակ թաքնվող լածիրակներին, որոնց թվում կին լրագրողներ կան, ուղղակի տկլորելու ու հանելու ենք հրապարակ։
Դե հիմա նույն տեմպով շարունակեք, անառակներ։
Դուք էլ չեք պատկերացնի, թե տարիների ընթացքում ինչպես եք ինձ մոտեցրել կարմիր գծերին, որոնք հատելը այլևս մի վայրկյանի հարց է։