Լարված իրավիճակ. վտարվող բնակիչները չեն բացում դռները ոստիկանության առջև

Աղբյուր Սերոբ 12/1 շենքի բանկիչներն այդպես էլ չբացեցին տան դռները ոստիկանների առաջ, իսկ հոգեբանը փորձում էր վերահսղողության տակ պահել իրավիճակը:

Քիչ հետո այնտեղ կլինի նաև բնակիչների ազգականներից մեկը, ով ևս ունի սեփականության իրավունք այդ տան համար: Վերջինը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանից ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։

Տեսանյութից երևում է, որ ոստիկանները փորձում են բացել բնակարաններից մեկի դուռը, իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել:

Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:

Շտաաապ❗️❗️❗️Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրաՀարգելի լրատվամիջոցներ, այս պահին ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնումՊարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եքԱղբյուր Սերոբ 11/2

Posted by Թեհմինա Վարդանյան on Saturday, July 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ