Այսօր Ամուլսարի երրորդ պոստում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը առանց հիմնավորման փորձում էր ձերբակալել Ամուլսարի պահապաններին և տեղացիներին։
Այս պահին ձերբակալվել են Արթուր և Սոս Խաչատրյանները։
Ավելի վաղ պոստերին մոտեցել է երկու մեքենա, որում գտնվել են փորձագետներ և Քննչական Կոմիտեի ՀԿԳ քննիչը։ Նրանք պահանջում էին բացել պոստերը շինարարատեխնիկական, նյութագիտական և էկոլոգիական փորձաքննություն իրագործելու նպատակով։
Քաղաքացիները խոչընդոտել են նրանց մուտքն ու ներկայացրել են երկու պահանջ․
1. Փորձաքննության շրջանակներում ներառել նաև սոցիալ-տնտեսական փորձաքննություն և համայնքի իրավունքների խախտման արձանագրում։
2. «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում։
Ժամը 16:00 դրությամբ՝ փորձագետները և քննիչը հեռացել են։
Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում
Քաղաքացիները խոչընդոտեցին քննիչի և փորձագետների մուտքը Ամուլսար․ նրանք պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցումhttps://hetq.am/hy/article/105580
Posted by Հետք on Saturday, July 13, 2019
աղբյուրը՝ hetq.am