«Հայաստանում դդումի դեմքով վարչապետ չի լինելու». Նիկոլ Փաշինյան

Եղվարդում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կարծիքներին, թե ՀՀ-ում այս տարի տեղի ունեցած իշխանափոխությունը հայտնի միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» հովանավոր համարվող Ջորջ Սորոսի հերթական հովանավորչության արդյունքն էր, ասաց.

«Ոմանք գրում են, թե դա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր…տո Սորոսն այնքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք:

Թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի ՀՀ և հարցեր լուծի: Սա ազգային, նաև անձնական արժանապատվության խնդիր է: Թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր փոխարեն որևէ բան որոշի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր իմացած ապօրինությանն արձագանքում ենք՝ մեր ինչ գործն է, թող Նիկոլը զբաղվի, իրեն վարչապետ ենք կարգել: Այստեղ մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Մենք մտնում ենք խանութ, աշխատողը սկսում է ՀԴՄ-ն տպել, բայց մենք ասում ենք՝ պետք չի: Այդ ՀԴՄ-ն խփելով դուք պաշտպանում եք օրինականությունը»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ