Լողափին քայլելիս կնոջ ոտքը որդ է մտել

31-ամյա Նուրուլ Էզաթուլ Աքման մալայզիական Պորտ Դիքսոն քաղաքից վարակվել է մակաբույծից լողափին բոբիկ զբոսելիս։

Նա  տարօրինակ կնճիռներ է նկատել ոտնաթաթին ընտանիքով լողափ մեկնելուց հետո։ Այնուհետեւ այդ տեղում մաշկը կարծրացել է՝ նմանվելով բշտի։ Բացի այդ, ոտնաթաթի ստորին հատվածը սկսել է քոր գալ։

Կինը իր խնդիրը պատմել է ծանոթ մերսողին, եւ նա ենթադրել է, որ նա նյարդային վերջույթների հետ կապված խնդիր ունի։

Հիվանդանոցում հիվանդի  մոտ անկիլոստոմա են հայտնաբերել՝ մակաբույծ որդ, որն ապրում է արտաթորանքով աղտոտված խոնավ միջավայրում։ Մասնագետը կնոջը բացատրել է, որ դա կարող էր պատահել միայն լողափին՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ պարբերաբար կեղտոտում են կենդանիները։

Կնոջը եռօրյա դեղորայքային բուժում են նշանակել, այդ դեղերը կարող էին ոչնչացնել մակաբույծին։ Նուրուլը պատմել է, որ գիշերները զգում էր որդի շարժվելը ոտքի մեջ, բայց երրորդ օրն արդեն այն դադարել է ակտիվություն ցուցաբերել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ