Անպտուղ կինը հղիացել է և զարմացրել բժիշկներին

ԱՄՆ Կոլորադո նահանգից 29-ամյա Հաննա Ռոզենֆելդերը կարողացել է մայրանալ, չնայած բժիշկների կանխատեսումներին:

Հաննան ծնվել է բիլիար ատրեզիայով՝ հազվագյուտ պաթոլոգիա, որի դեպքում լեղուղիներն անանցանելի են կամ բացակայում են: 15 եւ 25 տարեկանում նա լյարդի փոխպատվաստման վիրահատությունների է ենթարկվել, եւ բժիշկների կարծիքով՝ դրա  հետեւանքով զրկվել ապագայում մայրանալու հնարավորությունից:

Որքան մեծ էր Հաննայի եւ բժիշկների զարմանքը, երբ լյարդի ինֆեկցիայի պատճառով հոսպիտալացման ժամանակ պարզվել է, որ նա 6-շաբաթական հղի է: Բժիշկները լի էին թերահավատությամբ եւ չէին հավատում, որ կինը կկարողանա երեխային կրել: Սակայն Հաննայի սիրտը հուշում էր, որ հղիությունը բարեհաջող կտանի եւ առողջ փոքրիկի կծնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ