500 միլիոն դոլարի ներդրումով ՀՀ-ում կկառուցվի 500 մեգավատտ հզորությամբ կայաններ

 

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՀ) և արաբական «Մասդար» ընկերության միջև կնքվեց  ներդրումային հուշագիր։ Հուշագրի համաձայն՝ «Մասդար»-ի կողմից Հայաստանում մեծամասշտաբ  ներդրումներ են լինելու։

Այն ստորագրեցին «ԱՆԻՀ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած «Մասդար»-ի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին։

2006թ․ստեղծված «Մասդար» ընկերությունն առևտրային լուծումներ է առաջարկում մաքուր էներգիայի, կայուն քաղաքային զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ընկերությունը գործունեություն է իրականացնում ավելի քան 25 երկրներում, իսկ համաշխարհային ծրագրերում ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Միջոցառման ավարտից հետո փոխվարչապետն ասաց, որ հուշագրով երկու ընկերությունները միմյանց նկատմամբ պարտավորվում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրում կատարել:

«Հուշագրով հայկական հետաքրքրությունների ներդրումային հիմնադրամն իր օգնությունն ու ծառայությունն է առաջարկում «Մասդար» ընկերությանը: Իր հերթին էլ «Մասդար» ընկերությունը ցանկություն է հայտնում  վերականգնողական էներգետիկայի ոլորտում կատարել 500 միլիոն դոլարի ներդրում»,- ընդգծեց Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ