ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոռիում է, այցելել են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան:
Նրանց ուղեկցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Պատվիրակությունը շրջում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի տարածքում՝ ծանոթանալու կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, առկա և նախանշվող ծրագրերին, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնության ընդլայնմանը:
Շրջայցից անմիջապես հետո նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենի հետ:
Զրույցից հետո վարչապետը կլինի հերթական ՍՄԱՐԹամեջի հյուրն ու կշփվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների հետ:
լուսանկարները՝ Հայկական ժամանակի
աղբյուրը՝ ArmTimes