Սահմանադրական դատարանի շուրջ աղմուկը սպառնում է վերածվել սահմանադրության շուրջ աղմուկի․կարմիր գիծը հենց այստեղ է, որի մասին չի մտածել Հայաստանի սահմանադրությունները գրող և ոչ մի մասնագետ։
Այն ժամանակ ասում էին, չէ, որ տասը տարին մեկ փոխված սահմանադրության վերջն էլ սա է լինելու, որ մի անպատվեք մայր օրենքը մեկ անձի ախորժակի ու քմահաճույքի արտաքնոցում։
Եթե մեկ անգամ թողնեիք անձը հարմարվեր օրենքին, այս պատային իրավիճակում հաստատ չէիք հայտնվի։
Հիմա եկել է չէ օրը ու սահմանադրական դատավորի առաքինի փիլոնի տակ բացահայտել անցյալի բռնի որոշումների կամակատարներին։ Ինչպես կարող է մարտի մեկի արյունոտ հետքերը սրբագրած դատավորը իրավագիտության կույս լինել։
Նրանք դա գիտեն, և ճգնաժամը դա է, որի լուծումը փնտրեք արժանապատվության դատաստանագրքում, այլ ոչ թե իշխանափոխությունից իշխանափոխություն գրված սահմանադրություններում․․․