«Դավթի խոսքերից հետո որոշեցի թույլ տալ տեսնել երեխային»․ Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, արդեն 10 տարեկան է: Մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո նրանց կապը վերականգնվել է:

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն  իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»,- ասաց Լիլիթը:

Լիլիթը նկատեց, որ հոր հետ կրկին շփվելու մտքից որդին, երբեմն, ոգևորվում է, երբեմն, ոչ․ «Երևի դա չշփվելուց է, բայց կապը քիչ-քիչ ամրապնդվում է, որովհետև սկսել է հաճախ գրել երեխային»:

Դավիթը երկրորդ ամուսնությունից երկու երեխա ունի: Կարենը հանդիպել է նաև քրոջն ու եղբորը: Լիլիթը հույս հատնեց, որ ժամանակի հետ նրանց հետ կապն էլ ավելի կամրապնդվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ