Նիկոլ Փաշինյանը հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքերը

«Իմ քայլը» դաշինքը շարունակում է քարոզարշավը Կոտայքի մարզում: Քիչ առաջ դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Աբովյան քաղաքում եւ ընդգծեց, որ քվեարկության գնալով և ձայնը իրեն տալով, քաղաքացիներն ընտրում են իրեն որպես վարչապետ:

«Մովսես Գորգիսյանն ասում էր՝ «կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»…

Համարձակություն ունենամ ասելու, որ այդ Հայաստանն արդեն եկել է»,-նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ապա` հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքերից մեկը. «Ժամանակին նա ասել է, որ 21-րդ դարը մերն է լինելու, եւ ես ուզում եմ համարձակություն վերցնել ու ասել, որ 21-րդ դարն արդեն մերն է՝ ՀՀ քաղաքացունը՝ հպարտ ու հաղթանակած հայ ժողովրդինը»:

Մանրամասները` տեսանյութում:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ