Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:
Հարգելի՛ ներկաներ,
ԵՊԲՀ-ի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, շրջանավարտների սիրելի ծնողներ, սիրելի շրջանավարտներ,
շնորհավորում եմ ձեզ այսօրվա, բժշկի բարձր մասնագիտական ճանապարհին առաջին քայլն անելու կապակցությամբ և հույս ունեմ, համոզված եմ, որ ձեր այդ առաջին քայլին կհաջորդի երկրորդը, երրորդը, ձեր մասնագիտական ճանապարհը կլինի երկար և կպսակվի փառքով»:
ԵՊԲՀ-ն 2018-2019 ուսումնական տարում ունի շուրջ 1000 շրջանավարտ, նրանցից 27-ը՝ ռազմական բժիշկներ են: