Վարչապետ Փաշինյանի խոսքը ԵՊԲՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Հարգելի՛ ներկաներ,
պետական այրեր,
դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
պարոնայք սպաներ,
հարգելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ: Առաջինը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի և շրջանավարտների վերաբերյալ. խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդումը և զինվորական ծառայության երդումը:

Եվ այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր բժիշկ հիվանդի հետ առնչվելիս զգում է նրա ընտանիքի շատ ուժեղ ճնշումը: Ռազմաբժշկական գործի մասնագետների համար այդ ճնշումը տասնապատիկ է, որովհետև յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի յուրաքանչյուր հայ ընտանիք համարում է իր անդամը, իր անբաժանելի մասը:

Հետևաբար, մեր այն շրջանավարտները, ովքեր կայացրել են որոշում միանգամից կրկնակի երդման և կրկնակի համազգեստի ներքո ծառայություն ստանձնել՝ աներկբա ուժեղ և պատասխանատու են և նրանց ցանկանում եմ պատվով կատարել իրենց պատասխանատու առաքելությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ