Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամյան էջում ու հայտնել, որ այսօր Բեյրութում միջազգային մրցանակաբաշխության է մասնակցելու։
Նոր տեղադրված լուսանկարում հմայչ երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է գեղեցիկ աքսեսուարների հետ։
«Այսօր Բեյրութում մասնակցելու եմ @Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արեւելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է»,- հրապարակումը մեկնաբանել է նա։