Կրկին աղբ են բերել քաղաքապետարան. ակտիվիստներին բերման ենթարկեցին

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:

Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել , քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, սակայն վերջիններս չենթարկվեցին ոստիկանության աշխատակիցների պահանջներին, որից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման ենթարկեցին ոստիկանության բաժին:

Հուլիսի 8-ին մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատշաճ իրականացնել քաղաքի մաքրությունը: Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան: Ակցիայի մասնակիցները նաև փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք տանել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Աղբը հանձնում ենք թիվ մեկ պատասխանատուին` Երևանի քաղաքապետարանին

Posted by Sona Aghekyan on Friday, July 12, 2019

Spread the love
  •   
  •   
  •